HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենի աշխատակազմի արձագանքը` «դատախազության հոխորտանքներին, մանկական խայթոցներին և պարզամիտ հեգնանքին»

Շարունակելով անարժեք վիրավորանքները`  դատախազությունը այդպես էլ  չի կարողացել  հերքել երկու կարևոր հանգամանք:

1.     Գործի  քննության ընթացքում  հակասական բացատրությունների առկայության դեպքում    պետք է հարուցվեր քրեական գործ,  ինչը  չի արվել:

2.   Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:

Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:

Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը  ցավոք որևէ բան  չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած  այլ մարդկանց գործերում:

Այսքանով,  սպառված  ենք համարում այս խախտման  հրապարակային քննարկումը: Կշարունակենք  դատախազության և այլ պետական  մարմինների գործունեության մեջ  տեղ գտած մարդու իրավունքների  խախտումների բացահայտման և վերացման մեր  դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված  աշխատանքը: 

Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
Ես առաջարկում եմ,որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առերեսում կազմակերպի տուժողների և դատախազության աշխատակիցների միջև:Միայն այդ դեպքում կպարզվի,թե ինչպես են դատախազության ապաշնորհ աշխատակիցների պատճառով տուժում ՀՀ քաղաքացիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter