HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

UBPay-ի դրամական փոխանցումներն արդեն հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում

Վճարովի բովանդակություն։

UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգն ու Յունիբանկը հայտարարում են Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ UNIMobile  հավելվածի միջոցով դրամական փոխանցումների մեկնարկի մասին։ UBPay-ի գործընկերը Ռուսաստանում Kwikpay միջազգային վճարային համակարգն է:

Ծառայությունից օգտվելը շատ հարմար է։ UNIMobile հավելվածում հարկավոր է բացել «Միջազգային փոխանցումներ- UBPay» բաժինը, ապա ընտրել՝ «Ուղարկել փոխանցում» կամ «Ստանալ փոխանցում», և լրացնել անհրաժեշտ տվյալները: Փոխանցում իրականացնելու  համար բավարար է իմանալ ստացողի անուն-ազգանունն ու հայրանունը և նշել արժույթն ու գումարի չափը։

Հայաստանից փոխանցումը հնարավոր է իրականացնել ՀՀ դրամով և ռուբլով, իսկ Ռուսաստանում ստանալ ռուբլով։ Միջնորդավճարը կազմում է 0%, եթե փոխանցվող գումարի արժույթը տարբեր է տրամադրման գումարի արժույթից, և 1%, եթե արժույթը չի փոխարկվում: Մեկ փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ կամ 500 000 ռուբլի։

Հայաստանում փոխանցումը կարելի է ստանալ բանկային հաշվին, քարտին կամ կանխիկ:  Փոխանցումը մոբայլ  հավելվածով ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել նույնականացման կոդը, նշել գումարի չափն ու արժույթը՝ ՀՀ դրամ կամ ռուբլի, ապա ընտրել բանկային հաշվեհամարը կամ քարտը, որին փոխանցվելու են դրամական միջոցները։

Հաճախորդների համար միջազգային փոխանցումներն ամենապահանջված ծառայություններից են, և Յունիբանկի համար չափազանցած կարևոր է հաճախորդներին առաջարկել առավել շահավետ պայմաններ, ինչպես նաև հարմարավետ և ժամանակակից սպասարկում։ Բանկը, UBPay-ի հետ համատեղ, հետևողականորեն կընդլայնի միջազգային  փոխանցումների աշխարհագրությունը՝ ապահովելով դրամական փոխանցումների պարզ, արագ և հարմար տարբերակ։

Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ UNIMobile հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից և Google Play-ից։

Մեկնաբանություններ (2)

Игорь
Как зарегистрироваться в UNIMobile?
Джулиетта
Отправили деньги из Армении по приложени ubpay не могу снять в России Можете помочь

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter