HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոտ 100 000 մարդ Լիբանանից փախել է Սիրիա

Լիբանանում Հեզբոլահ արմատական շարժման դեմ իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր հարևան Սիրիա է փախել մոտ 100 հազար մարդ: Այդ մասին գրառում է արել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ 

Գրանդիի խոսքով՝ դեպի սահման շարժվող մարդկանց հոսքը չի դադարում։ ՄԱԿ-ի աշխատակիցներն այնտեղ են՝ Սիրիայի հետ սահմանի չորս անցակետերում՝ նոր ժամանածներին օգնելու համար։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հավելել է, որ նրանց աջակցություն են ցուցաբերում նաև տեղական իշխանությունները և Կարմիր մահիկի աշխատակիցները։ Ինչպես նշվում է, փախստականների մոտ 60 տոկոսը սիրիացիներ են, մնացած 40 տոկոսը՝ լիբանանցիներ:

Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հայտարարել էր, որ Լիբանանի տարածքում իսրայելական զանգվածային ավիահարվածների մեկնարկից հետո իրենց տները լքած մարդկանց թիվը մոտեցել է մեկ միլիոնի: Նա տեղի ունեցածն անվանել էր «Լիբանանի պատմության մեջ մարդկանց ամենազանգվածային տեղաշարժ»։

Լուսանկարը՝ Omar El Bsat/Anadolu Agency/ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter