
Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին
Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ, խմբ.)։
Իսրայելական բանակի հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի բնակիչները պետք է «պահպանեն աչալրջությունը և հստակորեն հետևեն հրամանատարության ցուցումներին»։
«ՑԱԽԱԼ-ն անում է և կանի ամեն ինչ, որպեսզի պաշտպանի Իսրայել պետության քաղաքացիական բնակչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
2024 թվականի ապրիլին Իրանն արդեն հրթիռակոծել էր Իսրայելը։ Դա պատմության մեջ նման հարձակման առաջին դեպքն էր։ Ընդհանուր առմամբ, արձակվել էր մի քանի հարյուր հրթիռ և անօդաչու թռչող սարք, գրեթե բոլորը խոցվել էին: Իրանը հարձակումը որակել էր որպես պատասխան՝ Դամասկոսում իրանական դիվանագիտական առաքելությանը հասցված հարվածին: Ոչ պաշտոնական խողովակներով Թեհրանը հասկացրել էր, որ չի ցանկանում հակամարտության սրացում։
Լուսանկարը՝ Menahem Kahana/AFP/Getty Images
Մեկնաբանել