
Ջո Բայդենը հրամայել է խոցել Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացի զինվորականներին հրամայել է օգնություն ցուցաբերել Իսրայելին Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում, ինչպես նաև խոցել Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռները: Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
«Նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը հետևում են Իսրայելի դեմ իրանական հարձակմանը՝ գտնվելով Սպիտակ տան իրավիճակային սենյակում։ Նրանք ազգային անվտանգության հարցերով օգնականներից պարբերաբար ստանում են վերջին տվյալները: Նախագահ Բայդենը ամերիկացի զինվորականներին հրամայել է օգնություն ցուցաբերել Իսրայելին՝ Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում և խոցել այն հրթիռները, որոնք ուղղված են Իսրայելի դեմ»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Օդային տագնապ է հայտարարվել երկրի ողջ տարածքում, բնակչությանը հրահանգվել է մնալ ապաստարաններում։
Լուսանկարը՝ brookings.edu-ից
Մեկնաբանել