HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վանաձորի նախկին քաղաքապետը, դատավոր որդին և ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանն ու ընտանիքի անդամները, այդ թվում որդին՝ Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը, 2024թ. հոկտեմբերի 4-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Սամվել Դարբինյանը, կինը, դուստրը՝ Աննա Դարբինյանը, վերջինիս ամուսինը, Ս. Դարբինյանի երկու որդիները՝ Աղասի և Արգիշտի Դարբինյանները, նրանց կանայք հրավիրվել են Դատախազություն, որ ծանոթանան գործի նյութերին և ներկայացնեն դիրքորոշում:

Նշենք, որ այս փուլում Գլխավոր դատախազությունը չի հրապարակում այն գույքի ցանկը, որը ենթադրաբար ենթակա է բռնագանձման, քանի որ ունի ապօրինի ծագում: Պատճառաբանությունն այն է, որ դրանց սեփականատերերը կարող են ներկայացնել պարզաբանումներ, ապացույցներ, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա գույքի ցանկում:

Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավար ընտրվել է 1999թ․, այնուհետև 4 անգամ վերընտրվել է նույն պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 2016թ.: Որդին՝ Աղասի Դարբինյանը, վարչական դատարանի դատավոր է 2010թ․-ից, մինչ այդ դատավոր է եղել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter