Ռոբոտները կգնան «Հաղթանակի» զբոսայգի
Վաղը' հուլիսի 27-ին, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ԱրմՌոբոտիքսի շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ցուցադրությունը տեղի կունենա «Հաղթանակ» զբոսայգում ժամը 19:00-ին: Կներկայացվեն ԱրմՌոբոտիքսի մրցույթներին մասնակցած ռոբոտներից («Ական փնտրող», «Գծին հետևող», «Անօդաչու թռչող սարքեր») և ռոբոտաշինության դպրոցական խմբակների մասնակիցների կողմից պատրաստված ռոբոտներից:
Ցուցադրության նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին մրցույթների մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:
ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը' ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները' ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել