Oպերատիվ խորհրդակցություն անձնագրային և վիզաների վարչությունում
Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ այսօր ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը և անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրին անձնագրային եւ վիզաների վարչությունում:
Արմեն Հակոբյանը ԱՎՎ աշխատակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջները՝ ղեկավարվել միայն ֆունկցիոնալ պարտականությունները կարգավորող իրավական ակտերով, զերծ մնալ անօրինական գործողություններից, քաղաքացիների հետ հարաբերություններում լինել բարեկիրթ:
Ներքին անվտանգության վարչության պետը նաեւ փոխանցեց Վլադիմիր Գասպարյանի ցուցումը՝ ներկայացնել անձնագրերի տրամադրման եւ փոխանակման ընթացակարգը պարզեցնելուն և կատարելագործելուն ուղղված նոր առաջարկություններ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել