
ՊԵԿ պաշտոնյաները հավելավճարներ կստանան
Կառավարությունը նախատեսում է հավելավճարներ տրամադրել Պետական եկամուտների կոմիտեում աշխատողներին։ Դրա համար գործադիրը սահմանում է համապատասխան չափանիշներ։
Օրինակ՝ հավելավճարները կախված են իրավախախտումների բացահայտման քանակից, հարկային կամ մաքսային վարչության զարգացմանը նպաստող նախագծերի իրականացումից, վարչարարության ժամկետի կրճատումից, ներքին կարգապահական խախտումների բացահայտումից, կանխումից և այլն։
Լուսանկարում՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը/կառավարության արխիվից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել