
Նոր կրթահամալիրներ կկառուցվեն
Կառավարությունը նախատեսում է կրթահամալիրներ կառուցել Գորիս համայնքի Հարթաշեն, Վարդենիս համայնքի Մաքենիս, Արեգունի և Մասիսի համայնքի Արևաբույր գյուղերում։
Գործադիրը հաստատել է համայնքների հատկացրած տարածքները որպես նվիրաբերություն ընդունելու նախագիծը։ Կրթահամալիրներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի շրջանակներում կառուցվող և վերանորոգվող 300 դպրոցների շարքում։
Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը/primeminister.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել