Համաներմամբ ազատ է արձակվել 274 դատապարտյալ
Մայիսի 30-ին` ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ է արձակվել 274 դատապարտյալ:
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - 28
«Էրեբունի» - 70
«Վարդաշեն» - 27
«Դատապարտյալների հիվանդանոց» - 18
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» - 33
«Վանաձոր» - 8
«Սևան» - 21
«Հրազդան» - 16
«Աբովյան» - 1
«Գորիս» -11
«Կոշ» - 41
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթաց:
Ըստ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի տարածած մամուլի հաղորդագրության` այդ գործընթացը շարունակվում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել