HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անանուն նամակ` ՀՀ զինված ուժերում տիրող իրավիճակի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական անգամ ստանում է անանուն նամակ ՀՀ զինված ուժերում առկա խնդիրների, մարդու իրավունքների եւ կանոնադրային հարաբերությունների խախտումների մասին:

Այսօր՝ 2012 թ. հուլիսի 26-ին, կազմակերպությունը էլեկտրոնային փոստով նամակ է ստացել ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի շարքային զինծառայող Թաթուլ Գրիգորյանի կողմից զորամասում անօրինականությունների, բռնությունների, ճնշումների վերաբերյալ: Նշվում է, որ նա հանդիսանում է նույն զորամասի հրամանատարի տեղակալի (կոչումով գնդապետ) եղբոր տղան, որը հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավորի որդի է:

Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 19-ին կազմակերպությունը էլեկտրոնային փոստով ստացել էր առաջին անանուն նամակը սպայի կողմից, որտեղ վերջինս բողոքում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդու` 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովի և նրա «ախպերների» գործողություններից, խոսում նրանց կողմից գործադրվող ճնշումների և առհասարակ 3-րդ բանակային կորպուսի զորամասերում տիրող լարված իրավիճակի մասին:

Հաշվի առնելով վերոնշյալ նամակների բովանդակությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր մտահոգությունն է հայտնում

  • 3-րդ բանակային կորպուսում տիրող իրավիճակի մասին ահազանգերի կապակցությամբ, որը վկայում է ՀՀ զինված ուժերում ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմների բացակայության մասին: 

Ելնելով ՀՀ զինված ուժերում նմանատիպ խնդիրների առկայությունից եւ դրանց ուղղությամբ լուծման անհրաժեշտությունից՝ պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից շուտափույթ միջոցներ ձեռք առնել ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ մեր կողմից նախկինում ներկայացված առաջարկությունների ներդրման ուղղությամբ:

Պատրաստակամ ենք մեր մասնակցությունն ունենալ ներքին բողոքարկման արդյունավետ, անկախ մեխանիզմների եւ ինստիտուտների ներդրման ուղղությամբ:

2012 թ. հուլիսի 26-ին կազմակերպության էլեկտրոնային փոստով ստացված նամակի բովանդակությունը.

Բարև Ձեզ, ուրեմն խնդիրը վերաբերվում ա բանակին, բայց հենց խնդիրն այն է որ դեպքը կապված չի սպայի հետ, այ զորամասում ծառայում են մոտ 16 զինվոր, նրանց թվում է նաև նույն զորամասի հրամանատարի տեղակալի գնդապետ զինկոչումով եղբոր տղան՝ շարքային Գրիգորյան Թաթուլը, շատ վատ ա էտ վաշտում վիճակը և ոչ ոք ոչինչ չի կարող անել, էտ զինվորը համարյա ամեն օր հարբում ա, գիշերվա ժամը 4-ին մտնում ա զորանոց, գոռում ա, մյուս զինվորներին քնից հանում ա, ջարդում, փշրում ա, սաղ վախի մեջ են քնում որ ինքը խմած ա լինում, ինչ կուզի կանի ինքը ՀՀԿ-ական ազգային ժողովի պատգամավորի տղա ա, ամեն ամսվա վերջ զինվորներից հավաքում ա իրանց հասանելիք 3400 դրամը, հոգեպես ճնշում ա, ինքը ամենակարողն ա, կարող ա խմած մտնի ու աթոռով խփի մեկի գլխին, մի անգամ գիշերվա 3-ին նույնիսկ զինվորներից մեկին կառավաթով հանել ա դուրսն ա դրել, մի խոսքով ահավոր վիճակ ա ու ոչ մեկ ոչինչ չի կարա անի, դե վերադաս հրամանատարությունը բնականաբար տեղյակ չի, իսկ վաշտի և դասակի հրամանատարները անկարող են, վախում են իրանից, ըտեղ մարդ կգժվի մինչև վերջացնի ծառայությունը: Զորամասի շտաբի պետը գեներել-գնդապետ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ որդին ա, Գրիշա Խաչատուրովը, ինքը խիստ հրամանատար ա, ու որ էտ մասին իմանա միջոցներ կձեռնարկի, բայց ոչ մեկ հնարավորություն ու ռիսկ չի անի իրան ասի, բայց ահավոր վիճակը ոնց կարելի ա ըտեղ ծառայել, էտ լարված վիճակում, վախի մեջ, ախր պոստերում ըտքան դեպք ա կատարվում, իսկ էտ հանգիստ զորամասում հլը ինչ ա կատարվում, ու նախարարությունում տեղյակ չեն որ հայկական բանակում նման բան ա կատարվում, ամբողջ Հայաստանում դա երևի միակ դեպքն ա, ինքը նույնիսկ ժամանակին խումար էր խաղում, կրվողին ուղարկում էր տուն, որ փողը բերի, էղել ա նույնիսկ 300.000 դրամ, ախր ինչ Կարելի ա անել գիտեք բանակ ա զինվորներից ոչ ոք չի կարա գնա բողոքի, ուղակի ինքը ցանկացած վատ սպայից էլ վատն ա, չգիտեմ երևի չեք պատկերացնի, բայց շատ եմ խնդրում մի բան գոնե դուք ձեռնարկեք, միայն ձեզ կարողացա դիմեմ, ինքը որ էս զորամասից տեղափոխվի բոլորի համար լավ կլինի, հանգիստ կծառայեն կգնան իրանց տուն: Գիտեք էսի էն դեպքերից չի, որ բանակում մեկը մյուսին նեղում ա, փող ա վերցնում, էսի ուրիշ ա, ինքը «պռախոդ ա» ինչ ուզում անում ա, ու ոչմեկ ռիսկ չի անում մի բան ասի, կամ ձեռնարկի, խնդրում եմ մի բան արեք, օգնեք: Ախր ոնց կարա բանակում ըտենց բան լինի, ոնցոր բերդ լինի, որ խմած ա ըլնում պիվաա ուզում որտեղից ուզում ա ճարեն բերեն որ չմտնի վաշտ ու կռիվ անի, ու ինքնէլ զինվոր ա, հույսով մի բան կանեք, սենց անհնարա ա, վերջը ինչ կլինի, էտի գնա սաղ պրծնեն:

Մեկնաբանություններ (12)

NJDE
es haskanumem iravichak@, bayc nax piti patjvi ir veradas@ aysinq@ horexpayr@ kam hayr@, zrkven pashtonic, tvyal mardun storacnen. klini vasht, gumartak, dasak ankaroxen. da piti luti mer prezident@ ev S. Ohanyan@. mi moraceq menq aprumenq haystanum u nman baner parahumen amen ur bakum, ashxatanqum amen ur vorovhetev erkir@ karavaruma hanrapetekan kusaqciutyuun@, vor@ cavalia. es dez kcankanam vchrakan qayleri chgnaq, duq uneq spasox u nrenq karotov spasumen.
Levon
amot mer PN-in
ribok
Հետո էլ ասում են բանակում ամեն ինչ կարգին ա չի կարելի այ պատգամավորի տղա գնա հորդ փեշի տակ ապրի։ Հերդ ով որ է մեր փողերով յոլա է գնում դու էլ ռադդ քաշի ու քո կեղտոտ ներկայությունից մաքրի բանակը։
Միայնակ գայլ
Այդպիսի չարիքներին խորհրդային բանակում պատժում էին զինվորական պարզ եղանակով: Գիշերը քնած ժամանակ փաթաթում էին ծածկոցով, որպեսզի չտեսնի պատժողների դեմքերը, և դուրս էին նետում զորանոցի պատուհանից:
ttt
16 zinvor eq meki vra cheq karoxanum?
Մլեհ
Հայաստանն էս խաչատուրովների ձեռքը կրա՞կն է ընկել: Ի՞նչ է մտածում յարգելի Պաշտպանութեան Նախարարը այս անօրինութիւնների մասին: Այսպիսի յոռի բարքերին տեղ տուող Բանակով ինչպէ՞ս պիտի պատերազմի թշնամու դէմ եթէ Աստուած մի արասցէ Ազէրպայճանը արկածախնդրութեան դիմէ: Ինչու՞ վճռական կերպով վիզները չի ոլորում Հայոց Բանակում գողական բարքեր հաստատածներին:
GALUST
ETE BANAKUM AMEN INCH LAV E IRENC TULEKIN INCHI EN PAHUM IRENC MOT,,,HARIFNERIN UXARKUM VTANGAVOR TARACKNERUM CARAELU
karen
Hargarjan HAYOC BANAKI HAY ZINVORNER, mi te 4eq karoghanum mi amboghj vashtov, gumartakov, zoramasov, mi tulayi veracneq, korcneq? Kam el ananimni grel grel eq, greiq gndi hramanatarin, gceiq meqenayi mej, kam patuhanic ners gceiq!
karen
4. u 6. Varaz Syuni u Mleh, duq haykakan banakum baxt unecel eq tsarayel?
Alen
Mianshanak dran vor chen patjim nman qayleri hamar da parz e vor kan tever tvorner, im @nker@ carayeluc hamaria nman bani er akanates erel, u eli ibr harci lucum chkar, -@ parispic mi or ancav ays korm yev patjvec henc ir zoramasi qich heru, dranc aydpes e petq anel, piti gitakcen vor mi @ntaniq en irenq yev tshnamin urish ter e isk anpatij mnal@ da @ndamen@ jamanaki harc e.
Ani
Im shat sireli Hetq, hachax em meknabanum Dzer hodvacney, bayc misht ci, vor meknabanutyunners texadrum eq. Inch e, vat zgaciq? vor grel ei, tox ed vijvacqin pataten u tanen hancagorc hory; Vor vijvacq e, inch asem? kam, vor hayr@ hancagorc e, ayl kerp inchpes? dzevakerpem...ete hayerenum dranc hamarjeq barer kan, xndrum em ogneq, shat snorhakal klinem))))))
ARMEN
.ԹԵ   ԷԴ   ՓՉԱՑԱԾ ԼԱԿՈՏՆԵՐԻՆ   ԻՆՉՈՒ   ԵՆ  ՆՈՐՄԱԼՆԵՐԻ  ՀԵՏ  ՈՒՂԱՐԿՈՒՄ ,ԱՌԱՆՁԻՆ   ՏԵՂ  ՏԱՆ՝ ԻՐԱՐ   ՈՒՏԵՆ,ԳՈՆԵ  ՄԻ ՔԻՉ ԿՊԱԿԱՍԵՆ, ՄԵՆՔ  ԷԼ   ԷԴ    ՏԵՍԱԿՆԵՐԻՑ   ԿՊՐԾՆԵՆՔ, ԵՐԿԻՐՆ   ԷԼ   ԱՂԲԻՑ   ԿՄԱՔՐՎԻ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter