
Ջո Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմից հնարավոր է խուսափել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ հակամարտությունը հնարավոր է կանխել: Սպիտակ տան փոխանցմամբ՝ նախագահ Բայդենն այդ հայտարարությունը արել է հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում։
«Ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի։ Կարծում եմ, որ մենք կարող ենք խուսափել դրանից: Բայց դրա համար դեռ շատ բան պետք է անել»,- Arabnews-ի փոխանցմամբ ասել է Բայդենը։
Հարցին, թե որքանով է վստահ, որ լայնամասշտաբ հակամարտությունը հնարավոր կլինի կանխել, Ջո Բայդենը լրագրողին պատասխանել է հակընդդեմ հարցով, թե որքանով է նա վստահ, որ անձրև չի գա:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդն ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն զորքեր կուղարկի Իսրայելին օգնելու համար: «Մենք արդեն օգնել ենք Իսրայելին։ Մենք կպաշտպանենք Իսրայելին»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել