HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գյումրին միակ քաղաքը չէ, որտեղ ՀՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել` պաշտպանել ԲՀԿ թեկնածուին

Գյումրին միակ քաղաքը չէ, որտեղ ՀՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել` պաշտպանել ԲՀԿ թեկնածուին: Առաջիկայում տեղի ունենալիք ԳՄ նիստին «կպարզվի», որ այդպիսի երկու-երեք քաղաքներ ևս կան:

Այդ քաղաքները ՀՀԿ-ն «կտա» ԲՀԿ-ին: Այս պահին նշվում են Սիսիանի և Մասիսի անունները:

Աբովյանի մասին առայժմ խոսք չկա:

Բարտերը հասկանալի է, 2013-ի ընտրություններն են ու Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը, քավորը, ինչպես միշտ` Հովիկ Աբրահամյանը:

Այնուհանդերձ, պնդում կա, որ ինչպես Ռուսաստանն ու ԲՀԿ-ի հայտնի «պապան» թույլ չտվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտնի կոալիցիա, և այդ որոշումը կայացվեց, իսկ առավել ստույգ` Ծառուկյանին փոխանցվեց մեկ գիշերվա ընթացքում, այդպես էլ Հովիկ Աբրահամյանի քավորությամբ տրված խոստումը, որ «ԲՀԿ-ն 99 տոկոսով պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը», մեկ գիշերվա ընթացքում կարող է «ետ կանչվել» ընտրությունների անմիջապես նախաշեմին: Արդյունքում ԲՀԿ-ական քաղաքապետերն արագ ռեժիմով կդառնան ՀՀԿ-ականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter