HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը կոչ է անում ճանաչել պաղեստինցիների իրավունքները

Իսրայել-պաղեստինյան հակամարտության կարգավորումը կարող է ապահովվել միայն երկու պետությունների համակեցության սկզբունքի հիման վրա։ Այդ մասին Փարիզի մոտ գտնվող Վիլեր-Կոնտրե կոմունայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հնարավոր չէ Մերձավոր Արեւելքում խաղաղություն ապահովել՝ չճանաչելով երկու պետությունների համակեցության սկզբունքը»,- նշել է Մակրոնը։ Ընդ որում` նա իր աջակցությունն է հայտնել Լիբանանին՝ նշելով, որ «այդ երկրի ինքնիշխանությունն այժմ սպառնալիքի տակ է հայտնվել»:

Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտության հարցում ակնկալում է ֆրանկոֆոն պետությունների աջակցությունը Փարիզի դիրքորոշմանը: 

Ֆրանսերենը, որով այսօր խոսում է ավելի քան 320 միլիոն մարդ, աշխարհում տարածվածությամբ հինգերորդն է։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ անցկացվում է Ֆրանսիայի տարածքում: Կազմակերպության կազմում ընդգրկված է 88 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարը՝ Ludovic Marin/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter