
Իսրայելն Իրանի հարձակմանը լուրջ և բովանդակալից պատասխան է պատրաստում. Իսրայելի բանակի ռադիո
Իսրայելի պաշտպանության բանակը «լուրջ և բովանդակալից» պատասխան է պատրաստում Իրանի հարձակմանը։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի բանակի ռադիոն՝ Գալեյ ՑԱԽԱԼ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Դա կլինի լուրջ և բովանդակալից, մենք ժամանակի մեծ մասը պատրաստվում ենք դրան»,- հայտարարել է աղբյուրը։ Աղբյուրը հավելել է, որ «իրանական վերջին հարձակումը հետևանքներ կունենա Իրանի համար»։ «Նրանք պետք է դա հասկանան»,- ասել է նա։
בצה״ל נערכים לתקיפה באיראן: ״זה יהיה רציני ומשמעותי, אנחנו בלב ההכנות ועוסקים בזה רוב זמננו. יהיו לזה השלכות על איראן - וכדאי שהם יבינו את זה״.
— דורון קדוש | Doron Kadosh (@Doron_Kadosh) October 5, 2024
בצה״ל אומרים כי הם מצפים לשיתוף פעולה משמעותי בפעולה ההתקפית מצד המדינות השותפות באזור.
מספר הטילים הבליסטיים ששוגרו מאיראן לישראל…
Աղբյուրի խոսքով՝ Իսրայելի պաշտպանական բանակում «ակնկալում են զգալի համագործակցություն տարածաշրջանում գործընկեր երկրների կողմից հարձակողական գործողություններում»։
Գալեյ ՑԱԽԱԼ ռադիոկայանի աղբյուրը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 1-ի հարձակման ընթացքում Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների թիվը եղել է 201։
«Դրանց մեծ մասը խոցվել է իսրայելական ՀՕՊ համակարգերի կողմից»,- եզրափակել է նա։
Իրանին «լուրջ և բովանդակալից» պատասխանին նախապատրաստման մասին հայտնում է նաև The Times of Israel-ը։
Լուսանկարը՝ արխիվային/CNN-ից
Մեկնաբանել