4 զոհ Վանաձորում տեղի ունեցած ավտոպատահարից
Երեկ' ժամը 18.26-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 պ/հ ավտոմեքենան (վարորդ' 1990 թ. ծնված Ավետիք Կորղինյան) դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ տան պատին։
Փրկարարները մեքենայից դուրս են բերել ուղևոր' Գյումրիի բնակիչ, 1986 թ. ծնված Կարեն Ղարագյոզյանի և Վանաձորի բնակիչ' Ավետիք Կուրղինյանի դիերը։
Վանաձորի բնակիչներ' 1987 թ. ծնված Մայիս Ղանադյանը, 1996 թ. ծնված Արեն և 1991 թ. ծնված Տիգրան Կուրղինյանները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխ¬վել են Վանաձորի հիվանդանոց:
Ա. Կուրղինյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ Մ. Ղանադյանը' հիվանդանոցում: Մյուս տուժած Տ. Կուրղինյանի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծայրահեղ ծանր է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել