Սամցխե-Ջավախքում աղետից 5403 տնտեսություն է տուժել. սկսել են հումանիտար օգնություն բաժանել
Սամցխե-Ջավախքում սկսել են հումանիտար օգնություն բաժանել բնական աղետից տուժած ընտանիքներին: Տարածաշրջանից ստացված տեղեկատվության համաձայն' հուլիսի 19-ին տեղի ունեցած կարկուտի և առաջացած ջրհեղեղի հետևանքով 5403 տնտեսություն է տուժել, 2146 հա գյուղատնտնեսական հանդավար:
Ինչպես տեղեկացնում է վրացական apsny.ge կայքը, այս փուլում բաժանվում է առաջին անհրաժեշտության մթերքը: Օգնության պարկի մեջ մտնում է 2 տոպրակ ալյուր, 3 լ ձեթ և 10 կգ մակորոն: Սամցխե-Ջավախքի ողջ տարածաշրջանի կտրվածքով օգնություն ստանում է 5403 ընտանիք. Ախալցխայի շրջանում' 3356, Ասպինձայում' 496, Ախալքալաքում' 776, Նինոշմինդայում' 738:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել