
Ռուսաստանը ԱՊՀ երկրներին համարում է ռազմավարական գործընկերներ. Պուտին
Ռուսաստանն ԱՊՀ երկրներին համարում է ռազմավարական գործընկերներ, իսկ Մոսկվան տրամադրված է ամրապնդել նրանց հետ իր համագործակցությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի բացման ժամանակ:
«Մեզ համար Համագործակցության երկրները ամենամոտ հարևաններն են, ընկերները, ռազմավարական գործընկերները։ Եվ մենք, բնականաբար, տրամադրված ենք մեր համագործակցության համակողմանի ամրապնդմանը։ Հենց դրան են ուղղված 2024 թվականին Ռուսաստանի նախագահության հայեցակարգը և համապատասխան միջոցառումների մասշտաբային ծրագրերը»,- բացման ելույթի ժամանակ ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանը 2024 թվականին ԱՊՀ-ում նախագահող երկիրն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, այս գագաթնաժողովը, Մոսկվայի նախագահության շրջանակներում, քաղաքական բոլոր միջոցառումներից ամենակարևորն է:
Խորհրդի նիստի ժամանակ ԱՊՀ առաջնորդները նստել են կլոր սեղանի շուրջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստած են կողք կողքի։
Նախ հանդիպումն անցկացվում է նեղ կազմով, որին մասնակցում են երկրների ղեկավարները, այնուհետև նախատեսված է լայն ձևաչափով նիստ, որը կլինի հրապարակային:
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել