HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանում արգելափակել են Discord մեսենջերը

Ռուսաստանում արգելափակվել է Discord մեսենջերը։ ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) հայտարարել է, որ Discord մեսենջերին հասանելիությունն սահմանափակվել է ռուսական օրենսդրության պահանջների խախտման պատճառով։ 

Գերատեսչության հաղորդագրության մեջ, որին հղում են անում ռուսական լրատվամիջոցները, նշվում է, որ մեսենջերի արգելափակումն «անհրաժեշտ է ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով մեսենջերի օգտագործումը կանխելու, դրանց իրականացման համար քաղաքացիների հավաքագրման, թմրանյութերի վաճառքի» և «հակաիրավական տեղեկատվության տեղադրման հետ կապված»:

Ռոսկոմնադզորը նաև հայտարարել է, որ մեսենջերից ռուսական իշխանությունները պահանջնել են հեռացնել արգելված բովանդակությունը, սակայն որոշ հրապարակումներ շարունակում են մնալ հասանելի: Բացի այդ, Discord-ը անտեսել է նաև ռուսական դատարանի որոշումը, որով ռուսական կողմը մեսենջերին պարտավորեցրել էր հեռացնել այդ բովանդակությունը։

Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Discord-ին տուգանել էր 3,5 միլիոն ռուբլով՝ սոցիալական ցանցի սեփականատիրոջ պարտականությունները չկատարելու մասին վարչական հոդվածով (ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 13.50-րդ հոդվածի 2-րդ մաս): Հոկտեմբերի 8-ի առավոտյան Discord-ի ռուս օգտատերերը հայտնել էին մեսենջերի աշխատանքում խափանումների մասին։ 

Իլյուստրացիան՝ Discord-ի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter