HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նասրալայի վերացումից հետո ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է նրա իրավահաջորդին ու իրավահաջորդի իրավահաջորդին. Նեթանյահու

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ՝ խմբ.) սպանել է Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրալայի իրավահաջորդին և նրա իրավահաջորդի իրավահաջորդին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ Լիբանանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում։

«Իսրայելն իրավունք ունի պաշտպանել ինքն իրեն։ Իսրայելը նաև հաղթելու իրավունք ունի, և նա դա կանի։ Մենք թուլացրել ենք Հեզբոլահի հնարավորությունները։ Մենք ոչնչացրել ենք հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ հենց Նասրալային, և Նասրալայի իրավահաջորդին և նրա իրավահաջորդին»,- անգլերենով իր ուղերձում նշել է Նեթանյահուն։

Հասան Նասրալայի մահվանից հետո, որը զոհվել էր Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիացիայի հարվածի հետևանքով, նրա իրավահաջորդը դարձավ Հաշեմ Սաֆիեդդինը։ Հոկտեմբերի 5-ին Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնեց, որ Սաֆիեդդինն սպանվել է նախորդ գիշեր։ Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես չէր հաստատել վերջինիս մահը, սակայն հոկտեմբերի 8-ին, Նեթանյահուի ուղերձից մի քանի ժամ առաջ, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարեց, որ Սաֆիեդդինը «հավանաբար սպանվել է» Բեյրութին հասցված հարվածի հետևանքով։

Սաֆիեդդինին իրավահաջորդի անունը Նեթանյահուն իր ուղերձում չի նշել։

Լուսանկարը՝ CNN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter