HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զինված հարձակում Իսրայելի Հադերա քաղաքում. կան վիրավորներ

Դանակով զինված տղամարդը հոկտեմբերի 9-ի ցերեկը հարձակվել է Իսրայելի Հադերա քաղաքի բնակիչների վրա։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող չորս տարբեր վայրերում:

Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 6 մարդ, որից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» բժշկական ծառայությունը, իր հերթին, հայտնել է, որ վիրավորների թվում կա 50-70 տարեկան 5 տղամարդ։

Հարձակումից հետո զինված տղամարդը փախել է մոտոցիկլետով։ Ոստիկանությունից հայտնել են, որ նա «չեզոքացվել է»։ Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները կրակում կասկածյալի վրա, որից հետո ձերբակալում նրան։

The Times of Israel-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է Իսրայելի 36-ամյա քաղաքացի Ահմադ Ջաբարինը, որը ծնունդով Ումմ էլ Ֆահմ քաղաքից է:

Լուսանկարը՝ Tal Gal/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter