HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարեն Անդրեասյանը միջամտություն է իրականացնում դատական իշխանության նկատմամբ». Դավիթ Հարությունյան

Հայաստանի հասարակությունը դեռ սպասում է անկախ դատական իշխանության հաստատմանը։ 2018-ին խոստացված վեթինգը տեղի չունեցավ, փոխարենը տարբեր պատճառաբանություններով դադարեցվում են դատավորների լիազորությունները։ Դատարանների անկախության, դատավորների նկատմամբ ճնշումների ու համակարգից հասարակության սպասելիքների մասին խոսել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի արդեն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի հետ։ Նրա լիազորություները ևս դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ԲԴԽ հասցեին քննադատական խոսքի համար։  Պատճառաբանվել է, թե դատավորը հեղինակազրկել է դատական իշխանությունը:

Նախկին դատավորը նշում է, որ դատական համակարգի նկատմամբ միջամտություններ է իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: Ավելին, ըստ Դ. Հարությունյանի, Անդրեասյանն իրեն գովազդելու նպատակով TikTok սոցիալական ցանցի իր էջում պատմում է իր քննած կարգապահական գործերի մասին և կանխատեսումներ անում, ինչն արգելված է դատավորի էթիկական նորմերով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter