HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնաբերդում երիտասարդական կենտրոնի փոխարեն նախատեսում են մանկապարտեզ կառուցել

Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղում մշակույթի տուն է գործում։ Մարզական ու պարի խմբակներ կան։ Մշակույթի տան վերակառուցումն այս տարի է ավարտվել։

Կառավարության որոշմամբ էլ նախատեսվում էր նույն գյուղում երիտասարդական և մանկական կենտրոն կառուցել։ 2021-ին դրա համար դիմել էր Հնաբերդի համայնքապետը, 2024-ին՝ Արտաշատինը։

Ըստ որոշման՝ այդ կենտրոնում պիտի գործեին պարի ու մարզական խմբակներ։ Կառավարությունն անհատույց օգտագործման էր հանձնել 410, 9 քառ․ մետր մակերեսով դպրոցի հին շենքը և հարակից 0,25 հեկտար մակերեսով հողամասը։

Սակայն գործադիրն այսօր որոշեց փոխել իր օգոստոսի որոշումը։ Կենտրոնի փոխարեն մանկապարտեզ կլինի։ Հասկացել են, որ գյուղի 69 երեխաները մանկապարտեզ գնալու հնարավորություն չունեն։ Իսկ պարի ու մարզական խմբակները մշակույթի տանն էլ են գործում։ Հնաբերդին ամենամոտ մանկապարտեզը կողքի Դվին գյուղում է, 2 կմ է հեռու։

Իսկ թե ինչու օգոստոսին դա հաշվի չէին առել, հստակ չէ։

Անցած շաբաթ էլ Կառավարությունը ներկայացրել էր «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների ցանկը։ Հավելվածում թվարկված հաստատությունները չէին հասնում 500-ի՝ 364-ն էին։

Նախատեսում են Հնաբերդի մանկապարտեզը Արտաշատ համայնքի միջոցներով վերանորոգել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter