HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Ֆարերներ-Հայաստան. թիմերը կհանդիպեն առաջին անգամ

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Ֆարերների մայրաքաղաք Տորսհավնում կմեկնարկի Ֆարերներ-Հայաստան մրցավեճը:

Հիշեցնենք, որ այս թիմերը, ինչպես նաեւ Հս. Մակեդոնիայի ու Լատվիայի ընտրանիներն ընդգրկված են Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության C լիգայի 4-րդ խմբում: 2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Հս. Մակեդոնիան, Հայաստանն ու Լատվիան ունեն 3-ական, իսկ Ֆարերները՝ 1 միավոր:

Ֆարերները կամ Ֆարերյան Կղզիները ինքնավար տարածք է Դանիայի Թագավորության կազմում, սակայն ֆուտբոլային առումով այն անկախ է: Ընդ որում՝ մինչ օրս Հայաստանն ու Ֆարերները չեն հանդիպել իրար ո՛չ պաշտոնական, ո՛չ ընկերական խաղերում: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում Հայաստանը 96-րդն է, իսկ Ֆարերները՝ 140-րդը: 

Ֆարերներ-Հայաստան հանդիպումը կսպասարկի ուկրաինական մրցավարական բրիգադը՝ Ալեքսեյ Դերեւինսկու գլխավորությամբ: 

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Ռիգայում կմեկնարկի 4-րդ խմբի Լատվիա-Հս. Մակեդոնիա մրցավեճը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter