HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորը հերքում է, որ իր զինվոր որդին ընդունակ է բռնություններ իրականացնել

ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում հերքում է երեկ  տարածված այն լուրերը, թե իր տղան` Թաթուլ Գրիգորյանը, ով ծառայում է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում, զորամասում անօրինականություններ, բռնություններ ու ճնշումների է ենթարկում զինվորներին:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարքային Թաթուլ Գրիգորյանի արարքների մասին անանուն նամակ էր տարածել:

«Նման բան չի կարող լինել: Ինչ նկարագրված է, ամբողջը սուտ է: Երեւի ինձ են ցանկացել վատություն անել այդ քայլով: Դժվարանում եմ ասել` այս լուրերը քաղաքական դրդապատճառներ ունեն, թե ոչ»,- հավելեց պատգամավորը:

Հրանտ Գրիգորյանն այս պահին Հայաստանում չէ, սակայն վստահ է, որ իր որդին նման արարքների ընդունակ չէ. «Խաչն իմն է, ուրեմն զորությունը ես չգիտե՞մ»:

 

Մեկնաբանություններ (6)

Ani
Mek du ches karox nman baner anel, mek el qo andastiarak vordin. Kam du ov es? vor qaxaqakan drdapatchari zoh hamarves.
Մլեհ
Ուրեմն, այս բութ մռութը Հայաստանցի ընտրո՞ղը կը ներկայացնէ Հայոց Խորհրդարանին մէջ: Հա՜, պահ մը մոռցայ` Հայրենիքիս Խորհրդարանի Նախագահն ալ ոչ աւելի - ոչ պակաս` ՄՈՒԿՆ է... Մեր վերջը եկեր է, տղե՛րք...
Աշոտ
Այս ամենի միակ մեղավորը հանդուրժող,հնազանդ ու համբերատար հայաստանցին է:Իսկ ինչ էիք ուզում,այն որ դրանց ծառայությունը ձևական բնույթ է կրում բոլորը գիտեն, սա ընդամենը դիպլոմի նման մի բան է, որպեսզի վաղը ուժայիններում մի բարձր պաշտոն ստանա ու խաչն
karen
Kartsum em, wor ete aynuamenayniv ka nman ban ev Hrant Grigoryani wordin iren lav 4i pahum banakum, Hrant Grigoryan@ woghjamtutyun kcucaberi u tghayi ughutyamb kashxati! Qanzi nmanatip larvats mtnorortum nra tghayi kyanqn angam vtangvats e! Da zoramas e, ev erbeq 4i kareli tsayrahegh qayler@ bacarel!
Լևոն
Այդ ինչ քաղաքական գործիչ ես, որ սուտ տարածեն՝ քեզ վարկաբեկելու համար... Քո մասին լավ գիտենք, Հրանտ Գրիգորյան, կարող ենք մի քանի հատոր տպագրել... Տղադ ինչ տեսել, այն էլ սովորել է՝ քեզանից, քո հորեղբայր Մանվելից, ով բանակում վաղուց էր նման բաներ հաստատել, իսկ հիմա էլ Էջմիածինն է առել բռի մեջ... Էնպես որ լավ կանես որդուդ դաստիարակես, այլապես մի օր կարող է ծառից ընկնի ու ասենք քթից արյուն գա... մեղք է, չէ?
GALUST
VOCHINCH CHASOX HAYACK,,,,XELKI AREK KANI DER USH CHI,,,,TESNES HAYR@ TARACHANACH E ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter