HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվել է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պարզեցված և արտոնյալ ընթացակարգ

Գործադիրը սահմանել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ, հանրապետությունում դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:

Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել պետական իրավաչափ մոտեցմամբ, սոցիալական արդարության հիման վրա, պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված, այդ տրանսպորտային միջոցները իրավաչափորեն փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա:

Միաժամանակ, նախատեսվում է որոշմամբ սահմանված ժամկետում նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ շահառու հանդիսացող անձանց անվամբ ՀՀ-ում սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում շահառուներից չպահանջել փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter