
Ինչպես պաշտպանվել արհեստական բանականությունից կամ դրա միջոցով
Արհեստական բանականության հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է։ Ամեն օր նոր գործիքներ ու հնարավորություններ են հայտնվում, որոնք այս կամ այն կերպ փոխում են սովորելու, աշխատելու կամ ապրելու մասին մեր պատկերացումները։ Արհեստական բանականությունը հզոր գործիք է նաև չարագործների ձեռքում, որոնք կարող են տեխնոլոգիան վատ նպատակներով օգտագործել։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի հետ զրուցել ենք, թե արհեստական բանականությունը ինչ ռիսկերի առաջ է կանգնեցնում մարդկությանը, ու նվազագույնը ինչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը, որ խուսափի անցանկալի վիճակում հայտնվելուց։
Մեր զրույցում անդրադարձել ենք նաև «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, ըստ որի՝ տնտեսվարողները տեսախցիկներ պիտի տեղադրեն, որին Ոստիկանությունը շուրջօրյա հասանելիություն պիտի ունենա։ Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ շաբաթ Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը հայտնեց, որ այս տեսագրությունները վերալուծելու է արհեստական բանականությունը։ Փորձագետը այստեղ լուրջ ռիսկեր է տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում.
Մեկնաբանել