
Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 2024-25 թթ. խաղարկության չորրորդ տուրում այսօր 0:2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել