HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ես եզդի եմ ու Հայաստանը շատ շատերից ավելի շատ եմ սիրում»

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Սաիդ Ավդալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ներկայումս հայ հանրության մոտ ձևավորվել է մի կարծրատիպ, թե եզդի ընտանիքները շատ վաղ հասակից են իրենց երեխաներին ամուսնացնում: «Իհարկե, դա իրականությանը չի համապատասխանում: Չեմ ժխտում, կան որոշ եզդիական ընտանիքներ, որոնք իրենց երեխաներին շատ շուտ են ամուսնացնում, բայց ոչ մի ընտանիք էլ «կրակը չի ընկել» իր երեխայի ձեռքը, որ շուտ ամուսնացնի: Այդ սխալ կարծրատիպը ձևավորվել է ոչ ճիշտ նկարագրման արդյունքում»,- ավելացրեց Սաիդը:

Եզդիների ամուսնության հարցը վերջին օրերին լայնորեն քննարկվեց, երբ կառավարությունն առաջարկեց օրենսդրական փոփոխություն կատարել եւ աղջիկների ու տղաների համար ամուսնական տարիք սահմանել 18-ը: Գործող օրենքով աղջիկների ամուսնությունը թույլատրվում է 17 տարեկանից:

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը այս թեմայով ասել էր, թե եզդի աղջիկը ազգային սովորության համաձայն շուտ է ամուսնանում, եւ իրենց ազգի համար 18 տարեկան աղջիկն արդեն «պառավ է»:

«Եզդիների մոտ երիտասարդներին վաղ տարիքից ամուսնացնելը հիմնականում պայմանավորված է դեմոգրաֆիական խնդրով: Շատ քիչ թիվ ենք կազմում. Հայաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, եզդիների թիվը հասնում է 40 հազարի, իսկ ողջ աշխարհում` 2 - 2.5 մլնի: Սա է հիմնական խնդիրը, որ Հայաստանում բնակվող որոշ եզդիական ընտանիքներ իրենց երեխաներին վաղ են ամուսնացնում` փորձելով այդ կերպ նպաստել ազգի գենոֆոնդի մեծացմանը: Նորից եմ կրկնում` դա որոշ ընտանիքներ, իսկ ինչ վերաբերվում է եզդիների մեծամասնությանը, ապա նրանք կտրականապես դեմ են արտահայտվում վաղ ամուսնություններին»,-ավելացրեց Սաիդ Ավդալյանը:

Նրա խոսքերով` այսօր եզդի երիտասարդների մեծ մասը ավելի շատ ձգտում է կրթություն ստանալ, իրենց համար աշխատանք գտնել ու կարիերա ստեղծել, քան թե ամուսնանալ վաղ տարիքում ու կանգնել մի շարք խնդիրների առջեւ:

«Այսօր շատ եզդի տղաներ ու աղջիկներ ձգտում են իրենց տեղը գտնել կյանքում, ինքնահաստատվել ու նոր միայն մտածել ամուսնության մասին: Ժամանակները փոխվում են ինչպես մյուս ազգերի, այնպես էլ եզդիների մոտ: Ճիշտ է, չպետք է մոռանալ անցյալը, բայց միեւնույն ժամանակ պետք է անցյալը համապատասխանեցնել ներկային ու հիմք ստեղծել ապագայի համար»,-ավելացրեց Սաիդը:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ-ի նախագահին վրդովեցրել է հատկապես համացանցում հայ երիտասարդների քննարկումները, որոնք ազգայնամոլական եւ շովինիստական են, թե իբր «եզդիները պիտի լքեն մեր երկիրը»:

«Իմ անունը Սաիդ Ավդալյան է: Ես ազգությամբ եզդի եմ, ու հանդիսանում եմ ՀՀ լիիրավ քաղաքացի, ինչպես որ ՀՀ-ում ապրող ազգությամբ հայերը: Ունեմ նույն այն իրավունքները, ինչ որ մյուս բոլոր հայերը, ասորիները, հույները  եւ այլն: Հետեւաբար, ես Հայաստանը համարում եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Ճիշտ է, եզդիների բնօրրանը համարվում է Հս.Իրաքը, այն միշտ էլ կմնա իմ սրտում, սակայն այս դեպքում ես իմ հայրենիքն եմ համարում այն երկիրը, որտեղ ծնվել, մեծացել, կրթություն եմ ստացել. տվյալ դեպքում դա Հայաստանն է: Պատրաստ եմ ցանկացած գործողությունների ի շահ իմ երկիր Հայաստանի ու նրա բնակչության` եզդիների, հայերի ու մնացած բոլոր ազգերի»,-ասում է Սաիդը:

Սաիդը հիշեցնում է, որ եզիդները միշտ հայերի կողքին են եղել, եւ դա ապացուցել է պատմությունը: Նա հիշեցնում է Իգդիրի ճակատամարտը, առաջին աշխարհամարտի ժամանակ եզդիների օգնությունը հայ ժողովորդին, Ջահանգիր աղայի ու Անդրանիկ փաշայի ղեկավարությամբ 1915թ.-ի իրադարձությունների ժամանակ Վանի, Ալաշկերտի, Սուրմալուի ու այլ շրջանների հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը, Մայիսյան հերոսամարտերը, մասնավորապես` Բաշ-Ապարանում ու Սարդարապատում, Կարսում ու Սարիղամիշում:

«Վերջին 4 ճակատամարտերում եզդիական 2000-3000 հոգանոց հեծյալները Ջահանգիր աղայի եւ Ուսուբ բեկի գլխավորությամբ կռվեցին թշնամու դեմ: Ճակատամարտի թեժ պահին եզդի Ջահանգիր աղան սպանում է հայերի թշնամի, թուրքական զորքերի հրամանատար Ֆերիկ փաշային: Ղարաբաղյան պատերազմ, որի ընթացքում բազմաթիվ եզդիներ, այդ թվում նաեւ իմ 33 տարեկան հորեղբայրը ու 25 տարեկան եղբայրը զոհվեցին, կյանքները չխնայեցին իրենց հայրենիքի` Հայաստանի փրկության համար: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում իմ մյուս հորեղբայրը 11 տոննա միս է անվարձահատույց տվել պատերազմի մասնակիցներին: Ոչ մեկն իրավունք չունի սեպ խրելու դարերի խորքից եկած հայ-եզդիական բարեկամության միջեւ:  Հայաստանը ինչպես հայերի երկիրն է, այնպես էլ իմ երկիրը, այնպես էլ եզդիների հայրենիքն է, ինչ կապ ունի դու հայ ես կամ ես եզդի եմ: Հայաստանի Հանրապետությունում ազգային պատկանելություն չկա: Ես եզդի եմ ու Հայաստանը շատ շատերից ավելի շատ եմ սիրում»,- ավելացրեց Սաիդ Ավդալյանը:

Մեկնաբանություններ (16)

Armenia
Yo creo la cultura y tradiciones tenemos muy similar .respeto los canciones kurdas y creo que todos somos iguales y cerca tenemos todo
Валерий Цахкян
Только больной на голову может сказать,чтобы Езиды уехали из Армении! Очень уважаю этот героический , многострадальный народ! Удачи и счасть Братьям-Езидам!!!!!!
YURA
YURA ARABYAN ES CNVEL U MECACELEM HAYASTANUM BAYC HIMA APRUMEM RUSASTANI DASHNUTYUNUM MASNAKCELEM XARABAXI MARTAKERTI CAKATAMARTERI MEJ U GNACELEM INKNAKAM DA HAY U EZDI AZGI PARTAKANUTYUNA PASHPANEL HAYASTANA CE VOR MER PAPERA ARYAN GNOVEN PAHEL MER YERKIRA U ES SHAT URAXEM VOR CNVELEM HAYASTANUM U XOSUMEM HAYEREN MENK HAYERI HET DARAVOR EXBARYNERENK ,ISK INC MNUMA AYN BANIN AZGAYIN XTRAKANUTYANA DA CISHT CI LINI ES SHATEM HARGUM HAY AZGIN NRA KULTURAN PATMUTYUNA AVANDUYTNERA U ES KUZENAY VOR AYD AMENINCA LINER POXADARC VOR MENK KAROXANANK DAREROV LINEINK MIASIN ,PARK U PATIV EZDI U HAY JOXOVURDIN
Harry
Sayid Avdalyan, You are an honest citizen of Armenia with full rights. Yezidis are respected in Armenia. Armenians do acknowledge your hero Jahangir agha and others were fighting with Armenians against vandal Turks in 1918, 1921 and 1991-1994 against Azeri aggressors in Karabakh. Take care of your community and flourish with Armenians.Armenia is your home land and we love you.
Aнна
Сама являясь курдянкой(езидкой) хотелось бы поблагодарить всех тех, кто поддерживают ту же точку зрения и поблагодарить Саяда, что в нашем народе есть такие достойные люди. И все мы граждане Республики Армения, независимо от этнической национальности и расы!
Ժիրայր Քոչարեան
Ջահանգիր Աղայի անձնազոհութեան-քաջութեան և Արցախեան ազատագրական պատերազմի եզդիների մասնակցութեան և տուած զոհերի մասին, բոլորը գիտեն, այստեղ աւելացնեմ, որ եզդիները, Հայաստանի քաղաքացի թէ ոչ, միշտ մասնակից են եղել Բեռլինում տեղի ունեցածմիջոցառումներին՜(ինչպէս նաև ասորիները և յոյները)Ապրի 24,Սումգայիթի հայերի կոտորածների տարելիցերին,Ջուղայի խաչքարերի ոչնչացման... Շնորհակալութիւն և փարք ու պատիւ եզդի ժողովրդին:
Preston Bagrationi
Dear Sayid, of course your country is Armenia, and those Armenians who ask that Yezidis leave Armenia, are Nothing but a bunch of bigoted and backward people. They certainly are Not Armenians. Armenia needs more good people like you, I rather see One yezidi who loves and protects Armenia, than 1 million Armenians, corrupted to the core and fleecing Armenia. God bless you, and don't forget that you are a Yezidi Armenian. Hope, one day, you bring honor to our motherland by serving the people with dignity. Your Armenian compatriot, Preston Bagrationi
Sergey
Hargeli Paron Said Avdalyan,voxjunum em dzer ankexc nvirvacutyun@ Hayastani Hanrapetutyan handep,parzapes mi xndranq,zur tex@ animast xosacoxneri yev inch vor cacr makardaki mardkanc asekosnerin ushadrutyun mi darcreq yev mi nyardaynaceq,EZDI JOXOVURD@ APREL E YEV PETQ E APRI HAYASTANUM,ANKAX HAYASTANI TARACQUM,ISK NMAN XOSAKCUTYUNNER TARACOXNERI YEV PAHANJOXNERI HAMAR,KASEM HETEVYAL@ ARCAXI PATERAZMI JAMANAK EZDI AZG@ MEK MARDU NMAN PASHTPANUM ER MER SRPAZAN HAYRENIQ@,ISK AYD TAPTPUKNER@ UR EIN AYD JAMANAK.OV CANKANUM E EZDINERI HERACUM@ HAYASTANIC,TOX INQ@ HERANA YEV BNAKVI INCH VOR ANMARDABNAK KXZUM.
Վարազ Սյունի ( Ամստերդամ)
Հայաստանի ապագան ոչ թե Հայն է,այլ Հայաստանցին: Ուստի պետք է կենտրոնանալ ՈՉ ԹԵ Հայի,այլ Հայաստանցու վրա:............................................... Եզդիները գոնե չեն խաբվել Աբրահամի ցեղի պատմություններով ու պահել են ԻՐԵՆՑ կրոնը,որը ՇԱՏ ԱՎԵԼԻ մոտ է բնությանը ու տիեզերական ճշմարտությանը: Իսկ Հայերը ԽԱԲՎԵԼ են ու ուրացել իրենց Հայ Աստվածներին:............................................... Ես արդեն գրել եմ,որ (նաև Թուրքիայի տարածքում) Քրդական անկախ պետության ստեղծումը սոսկ ժամանակի խնդիր է,որից հետո, մի քանի տասնյակ տարում, ԱՄԲՈՂՋ Շիրակի և Արարատյան հարթավայրը լինելու է Քրդաբնակ/Քրդախոս կամ Քրդական,իսկ Հայաստանին մնալու է Լեռնահայաստանը (Արցախ+Սյունիք +հարակից տարածքներ): Այնպես որ, Հայաստանը պիտի արդեն էս գլխից Եզդիներին օգտագործի որպես բարի կամքի կամուրջ` առ Քրդստան: ԲԱՎԱԿԱՆԻՆ ԽԵԼԱՑԻ կլինի նաև մոտ 1000 քառ.կմ. հող ՎԱՃԱՌԵԼ (ուղղափառ) Ասորիներին` Արդբեջանի սահմանի երկայնքով ԱՆԿԱԽ ԱՍՈՐՍՏԱՆ ստեղծելու համար: Հայը ՄԻԱՅՆԱԿ ՉԻ ՓՐԿՎԵԼՈՒ այդպիսի բարդ տարածքաշրջանում. պիտի միավորվել բարեկամ ազգերին: Քրդերը (կամ Քրդերի մի մասը) և Ասորիները կարող են դառնալ այդ 'կախարդական փայտիկը':
Hayk
Հարգելի Սաիդ քո արտահայտած մտքերի հետ համաձայն եմ, ուշադրություն մի դարձրու սուտ /ազգայնականներին/բայց ինչ վերաբերվում է վաղ ամուսնություններին ասեմ իմ ազգականի դասարանցին 15 տարեկան եզդի աղջիկ վերջերս երեխա ունեցավ ք, Երևան, Վերի Ջրաշեն թիվ 107 դպրոց:
Hayk
Վազգեն Սյունի սահմանադրությունը և օրենքները պետք է բոլորի կողմից պահպանվեն սակայն միասեռականները ինչքան էլ իրավունքեր ունենան եթե հասարակության կողմից որպես լիարժեք քաղաքացիներ ընդունվեն ուրեմն մեր վիճակը լավ չի:
RITA
Aziz tamoyany nax tox ezdinerin tarajananc darcni vor irenc anun azganuny grel imanan nor dimi amusnutyan ancac ory ejmiacni zagsum ekel ein hars pesa skesuty tarery chgitein vor dimum grein amotuc getiny mtan es vorpes qaxaqi kananc xorhrdi naxagah ogneci nranc bayc nranc aseci vor gone das tox lini dez gone dzer erexanerin dproc uxarkeq
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Hayk(9) - Մարդիկ ոչ թե այսպես կոչված հասարակության,այլ պետության (և Սահմանադրության) կողմից են ընդունվում որպես լիարժեք քաղաքացիներ : Եթե սա քեզ դուր չի գալիս, տեղափոխվիր Սաուդյան Արաբիա:
Venezia
Perhaps, we, as Armenians have to be more tolerant with other ethnic minorities living in Armenia. I believe Aziz Tamoyan is an honest person. We have to be courteous with the Yezidi community. After all, Yezidi community has supported Armenians in time of need. In contrast, Armenia has an enemy that has more than a million soldier. Armenia must not commit the same mistake as the Maronite Christians have done in Lebanon by discriminating and alienating other minorities including Armenian Christians. At the end, Maronite Christians lost the power base that once they've had in Lebanon. A common sense approach is needed. Thanks.
ՀԱՅ
Շատ ու շատ հայ կոչվող ու լոփո լոփո բարբաջող մամայի բալաներ լիքը ճանապարհ ունեն անցնելու , որոշ եզդիների ու ասորիների չափով հայաստանին օգտակար լինելու համար:Էդ մուտիլովչիկները ղարաբաղի անունն ել չեն լսել,երբ որ մեր եզդի եղբայրներն եին կռվում ու զոհվում ղարաբաղում, ու դրանք էնքան անգրագետ ու տգետ են որ չեն հասկանում որ հենց հայերն են առաջին հերթին ցրված ամբողջ աշխարհով շատ ավելի քան եզդիներն են հայաստանում:
samvel
Said jan es liovin hamadzayn em qo het. bremn jan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter