HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեհաստանը մտադիր է դադարեցնել ներգաղթյալներին ապաստարան տրամադրելու գործընթացը

Լեհաստանի իշխանությունները կարող են դադարեցնել ներգաղթյալներին ապաստան տրամադրելը։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Քաղաքացիական կոալիցիայի» նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ Լեհաստանի կառավարությունը միգրացիոն նոր ռազմավարություն է մշակել, որը Տուսկը կներկայացնի կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում: Տուսկը հավելել է, որ այդ ռազմավարության տարրերից մեկը կլինի «ապաստանի իրավունքի տարածքային կասեցումը»։

«Եվ ես կպահանջեմ ճանաչել այդ որոշումը Եվրոպայում, քանի որ մենք լավ գիտենք, թե ինչպես են դա (միգրացիան`խմբ.) օգտագործում Լուկաշենկոն, Պուտինը, մաքսանենգներն ու մարդկանց առևտրով զբաղվողները։ Ապաստանի վերաբերյալ այս իրավունքի օգտագործման եղանակը ուղղակիորեն հակասում է դրա էությանը: Լեհաստանը չի հարգի և չի կիրականացնի եվրոպական ոչ մի գաղափար, եթե վստահ լինենք, որ դրանք խաթարում են մեր անվտանգությունը»,- նշել է Տուսկը։

Լեհաստանի վարչապետը հավելել է, որ իշխանությունները «պետք է 100%-ով վերականգնեն վերահսկողությունը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ժամանում են Լեհաստան», քանի որ «պատասխանատու են նրա համար, որ երկիր գան մարդիկ, ովքեր ցանկանում են աշխատել, հարկեր վճարել և սովորել»։ 

Տուսկի խոսքով՝ ներգաղթյալները, ովքեր ցանկանում են ապրել Լեհաստանում, պետք է «հարգեն լեհական չափանիշները, սովորույթները, ցանկանան ինտեգրվել»:

Լեհաստանի իշխանությունները հայտնի են Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալներին ընդունելու հարցում իրենց կոշտ դիրքորոշմամբ, հատկապես Բելառուսի հետ սահմանին շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին:

Միևնույն ժամանակ, Լեհաստանը դարձավ այն հիմնական երկրներից մեկը, որն օգնել է ուկրաինացի փախստականներին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո:

Լուսանկարը՝ PAP/Paweł Supernak

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter