HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը դարձել են Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր

Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։ 2024 թվականին այդ մրցանակին արժանացել են հայազգի Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը։ Մրցանակը տրվել է «ինստիտուտների ձևավորման գործընթացների հետազոտության և տնտեսական բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրության համար»։

Տարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ է։ Ծնվել է Ստամբուլում, ավարտել Գալաթասարայի վարժարանը։ Վերջին տարիներին համարվում է ամենաշատ մեջբերվող տնտեսագետներից մեկն աշխարհում։

Շվեդիայի բանկի կողմից 1968 թվականին նախաձեռնված տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների հայտարարմամբ ավարտվում է նոբելյան շաբաթը:

Մրցանակների հանձման արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Մրցանակի դրամական համարժեքը 11 միլիոն շվեդական կրոն է, որը ներկայիս փոխարժեքով 1 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի է:

Լուսանկարը՝ Նոբելյան մրցանակի X-ի միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter