HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարությունը շարունակում է խթանել դատաիրավական բարեփոխումները

Արդարադատության նախարարությունը շարունակում է խթանել դատաիրավական բարեփոխումները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան. Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել ևս երեք կարևոր օրենսդրական փաթեթների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

«Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հոկտեմբերի 11-12-ը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի 140-րդ լիագումար նիստին: Նիստի օրակարգում եղել են նաև Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է կատարելագործել հարկադիր կարգով նմուշառումներ վերցնելու ընթացակարգը, Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է բարելավել դատավորների գործունեության գնահատման ինստիտուտը, և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է օրենսդրական մակարդակով ճանաչել և խթանել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմները:

Նիստի ընթացքում քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքները վերոնշյալ փաթեթների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել նախարարության էական դիտարկումները նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքի կապակցությամբ` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով հաշվի առնել հանձնաժողովի հիմնական առաջարկները նախագծերի հետագա լավարկման նպատակով:

Նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված կարծիքներն առաջիկայում կհրապարակվեն հանձնաժողովի պաշտոնական կայքում»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter