HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին Ազգային ժողովում` ասել է  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, որին մասնակցել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը:

Ընդգծելով փոխհամագործակցությունը բոլոր հարթակներում` պատգամավորները նշել են, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների ձեւավորումը:

Դանիական պատվիրակությունը գլխավորող Քենեթ Ֆիսենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ողջունել է Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՄ հետ խորացող հարաբերությունների հարցում:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային հարցերի շուրջ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter