HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը իրականությունից հեռու է անվանել խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ Երևանի առաջարկը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «իրականությունից հեռու է անվանել» Հայաստանի այն առաջարկը, որ անհրաժեշտ է կնքել արդեն իսկ համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագիր, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հետագային։ Նման կարծիք Ալիևը հայտնել է Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպան Ժյուլյեն դե Ֆրեպոյի հետ հանդիպման ժամանակ։ 

Ալիևը պնդում է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող իրարից տարանջատվել։

«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համարժեք են, միմյանցից անբաժան: Այս տեսանկյունից Հայաստանի տարօրինակ առաջարկը «ստորագրել այն ամենը, ինչ համաձայնեցված է՝ չհամաձայնեցված հոդվածները թողնելով հետագային» հեռու է իրականությունից, և նրան հայտնի չեն նման մոտեցման նախադեպերը»,- Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։ 

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներկայիս պայմանավորվածությունները արդեն բավարար են Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Նա նշել է, որ վիճելի կետերը կարելի է դիտարկել նաև ուշ։ Փաշինյանը հավելել էր, որ հայկական կողմը պատրաստ է արդեն հոկտեմբերին խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ 

Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ էր արել ընտրություն կատարել «հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև»: Հայկական կողմն էլ իր հերթին նշել էր, որ Բաքուն է սրում իրավիճակը, իսկ Երևանը հավատարիմ է հարաբերությունների կարգավորման առաջարկին։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե հիմնական խոչընդոտը, որը խանգարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, «ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»։ Բաքուն նման կերպ է մեկնաբանում ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը։ Երևանը պնդում է, որ Ադրբեջանի նկատմամբ իր Սահմանադրության մեջ տարածքային որևէ պահանջ չկա։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter