HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ

Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

«ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter