HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է մշակութային, կրթական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի GreenIron հիմնադրամի պատվիրակության հետ: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության հետ հնարավոր համագործակցության հեռանկարները GreenIron ծրագրի շրջանակում, որը միտված է Վանաձորում մշակութային և կրթական կենտրոնի ստեղծմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա Անհալթ երկրամասի միջև կա հաջող համագործակցության փորձ, և նախարարությունը պատրաստակամ է նախանշել փոխգործակցության նոր հեռանկարներ:

Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է մշակութային կյանքի ակտիվացումը մարզերում և պատրաստակամ է քննարկել այս ուղղությամբ միջազգային գործընկեր կառույցների առաջարկությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային և կազմակերպական մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter