HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ փոխնախարն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն Ջըն Սիոսյուին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն Ջըն Սիոսյուին՝ քննարկելու փոխգործակցության հնարավորությունները: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։

Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեության առաջնահերթությունները, ծրագրերն ու խնդիրները, ռազմավարական ուղղություններն ու ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթի առաջարկող հարկային և մի շարք այլ արտոնությունները, որոնք գալու են նպաստելու երկրում օտարերկրյա ընկերությունների կողմից ներդրումների հետ կապված հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանը:

Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ մասնավորապես ընկերության կազմում հայաստանյան բուհերի երիտասարդ կադրերի ներգրավման, վերարտադրության միջոցով ընկերությունում նոր աշխատակիցների համալրման հնարավորությունը, ինչպես նաև համագործակցությունը գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) և համալիր տեխնիկական լուծումների  ոլորտում:

Ջըն Սիոսյուն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, փոխգործակցության՝ կրթական, փորձի փոխանակման, հեռահաղորդակցության զարգացման և այլ հնարավորություներն ու պոտենցիալը, որ տեսնում են Հայաստանում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության հնարավորությունների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter