HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

FATF-ը դիտարկում է Ռուսաստանին սև ցուցակ ներառելու հնարավորությունը

Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը (FATF) քննարկում է Ռուսաստանին սև ցուցակում ընդգրկելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ այս հարցը կքննարկվի կազմակերպության հոկտեմբերի 22-ի նիստում։ Մոսկվային սև ցուցակում ավելացնելու գործընթացին ձգտում է հենց Ուկրաինան։ 

Ինչպես նշված է նիստի տեղեկագրում, որն ուսումնասիրել է Politico-ն, Ռուսաստանը ֆինանսական և ռազմական սերտ համագործակցություն է պահպանում Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ, որոնք ինքնին գտնվում են FATF-ի սև ցուցակում:

Բացի այդ, Մոսկվան զբաղվում է մասնավոր ռազմական ընկերությունների ֆինանսավորմամբ, ինչպիսին էր «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը և Ուկրաինայից գողացված ապրանքներից ստացված փողերի լվացմամբ:

FATF-ը փողերի լվացման դեմ պայքարի հարցում աշխարհում գործող գլխավոր կազմակերպությունն է: 2023 թվականին կազմակերպությունը դադարեցրել էր Ռուսաստանի անդամակցությունը։

Սև ցուցակում հայտնվելու դեպքում դեպի Ռուսաստան դրամական փոխանցումները նույնքան ռիսկային են ճանաչվում, որքան Հյուսիսային Կորեայի կամ Իրանի հետ կատարվող գործարքները:

Լուսանկարը՝ Simon Dawson/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter