HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանը չի պատրաստվում անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Ղազախստանը «տեսանելի ապագայում» չի պատրաստվում միանալ ԲՐԻԿՍ-ի երկրների համագործակցությանը, չնայած նրան, որ այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստացել է կազմակերպության Կազանի գագաթնաժողովին մասնակցության հրավեր։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

Նրա խոսքով՝ իշխանությունների այդ որոշումը հիմնված է Ղազախստանի ազգային շահերի վրա։ Ներկայում Տոկաևը առաջնահերթությունը է տալիս ՄԱԿ-ին «որպես ունիվերսալ և անայլընտրանքային կազմակերպություն, որտեղ կարելի է և պետք է քննարկել բոլոր հրատապ միջազգային խնդիրները»:

«Ղազախստանը հետաքրքրությամբ հետևում է ԲՐԻԿՍ-ի էվոլյուցիային, աջակցում կազմակերպության հիմնադիր պետությունների ղեկավարների կոչերին՝ գործադրել բոլոր ջանքերը արդար, ժողովրդավարական աշխարհակարգի կառուցման համար, որը զերծ է որևէ գերտերության հեգեմոնիայից»,- ասել է Ուալին։

Տոկաևի մամուլի քարտուղարը հավելել է, որ, այդուհանդերձ, Ղազախստանի նախագահը պատրաստվում է մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

Կրեմլից արձագանքել են ղազախական կողմի այս որոշմանը, նշելով, որ ԲՐԻԿՍ-ը մտադրություն չունի փոխարինելու ՄԱԿ-ին։

Ռուսական պետական լրատվամիջոցները Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայանալիք այս գագաթաժողովն անվանում են «միջազգային նշանակության խոշորագույն իրադարձություն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ստացել է գագաթնաժողովին մասնակցության հրավեր, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք հայկական կողմը կմասնակցի այս գագաթնաժողովին։

Լուսանկարը՝ remotelands.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter