HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ակադեմիական քաղաք»-ի ենթակառուցվածքների խորհրդատվության համար կառավարությունը կդիմի իտալական ընկերության

Կառավարությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններից կօգտվի։  

Ծառայության համար կդիմեն մեկ անձից գնման ընթացակարգով։

Նախատեսում են օգտվել իտալական «Սիստեմատիկա» ընկերության ծառայություններից։

Կառավարության դիտարկմամբ, ընկերությունը վերջին տարիներին առանձնանում է իր փորձառությամբ ու նորարարաիան լուծումներով։

«Սիստեմատիկան» նաև ներգրավված է եղել Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքներում։

Ընկերությունն աշխատանքների համար ներկայացրել է իր գնառաջարկը, սակայն կառավարության հիմնավորման մեջ գումարի չափը չի նշվում։

Լուսանկարը՝ primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter