HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter