HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ. Կոպիրկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ շփման հնարավորություն կունենան։ Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Պուտինի անձնական հրավերի ընդունումը՝ Կազանում մասնակցելու ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովի «ԲՐԻԿՍ+» ձևաչափի միջոցառումներին, ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։  

«Կարծում եմ, որ մեր առաջնորդները շփվելու հնարավորություն կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով, կախված կլինի այս միջազգային համաժողովի ծրագրից, որը շատ հագեցած կլինի»,- նշել է Ռուսաստանի դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կազանում ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են հայ-ռուսական շփումներ։

Հիշեցնենք, որ կազանյան այդ գագաթնաժողովը կկայանա հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 22-24-ը։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter