HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 18-ի երեկոյան հայտնել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինայի տարածքից վերադարձել է ռուսաստանցի 95 զինծառայող, իսկ փոխարենը ռուսական կողմն Ուկրաինային է հանձնել այդ երկրի զինված ուժերի 95 ռազմագերու:

Ինչպես փոխանցում է ռուսական կողմը, ռուսաստանցի բոլոր զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Նշվում է, որ հետագայում նրանք կտեղափոխվեն Ռուսաստան, որպեսզի բուժում և վերականգնում անցնեն ՌԴ Պաշտպանության նախարարության բուժհաստատություններում։

Ռուսական կողմը նշել է, որ բանակցություններին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ուկրաինական կողմը հաստատել է գերիների փոխանակման լուրը։ 

Գերիների փոխանակման շրջանակներում ազատ է արձակվել ուկրաինացի իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը։ Այդ մասին հայտնել է վերջինիս կողմից հիմնադրված Zmina իրավապաշտպան կենտրոնը՝ հղում անելով Բուկևիչի հորը։

2023 թվականի մարտին Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության դատարանը Մաքսիմ Բուտկևիչին դատապարտել էր 13 տարվա ազատազրկման՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքով։

Լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկիի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter