HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա

Ռուսական զորքերը հոկտեմբերի 21-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով գրոհել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա։ Ինչպես հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմը, Ուկրաինայի մայրաքաղաքում օդային տագնապի ազդանշանը հնչել է ավելի քան 5 ժամ:

Ընդհանուր առմամբ գրոհին մասնակցել է մոտ 10 անօդաչու, որոնք Կիևի օդային տարածք են մտել տարբեր ուղղություններից։

Անօդաչուների բեկորներն ընկել են Կիևի Դնեպրովսկի, Գոլոսեևսկի և Սոլոմենսկի շրջաններում։ Սոլոմենսկի շրջանում բեկորների ընկնելու պատճառով այրվել է մեկ հարկանի բնակելի շենքի տանիքը։ Այն մարել փորձող տղամարդը այրվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից:

Դնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով էլեկտրական մալուխ է վնասվել: Գոլոսեևսկի շրջանում էլ բազմաբնակարան բնակելի շենքում կոտրվել են մի քանի լուսամուտներ, վնասվել է նաև պատերի հարդարանքը։  Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Լուսանկարը՝ Gleb Garanich/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter