
Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Ռուսաստանի նախագահի պաշտոնում
Յուլիա Նավալնայան BBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, եթե վերադառնա Ռուսաստան: Սակայն ըստ նրա՝ քանի դեռ իշխանության ղեկին Վլադիմիր Պուտինն է, վերադարձը «ցավոք, անհնար է»։
Ալեքսեյ Նավալնիի այրին հիշեցրել է, որ չի կարողացել Ռուսաստան մեկնել անգամ ամուսնու հուղարկավորությանը մասնակցելու՝ վախենալով ձերբակալությունից:
Ռուսաստանում Յուլիա Նավալնայային մեղադրում են «ծայրահեղական միավորմանը» մասնակցելու մեջ (ՌԴ ՔՕ 282.1 հոդվածի 2-րդ մաս) քրեական այն գործի շրջանակներում, որը 2021 թվականի սեպտեմբերին հարուցվել էր Ալեքսեյ Նավալնիի և նրա համախոհների դեմ։ 2024 թվականի հուլիսին Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել էր Յուլիա Նավալնայային։
Ալեքսեյ Նավալնին պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել ՌԴ նախագահի 2018 թվականի ընտրություններում: Սակայն ՌԴ ԿԸՀ-ն թույլ չէր տվել նրան մասնակցել ընտրություններին՝ «Կիրովլեսի» գործով դատվածության պատճառով։ Քաղաքական գործչին չէր հաջողվել այդ որոշումը բողոքարկել դատական կարգով։
Լուսանկարը՝ Lukas Barth/AFP via Getty Images
Մեկնաբանել