HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում են The Wall Street Journal-ը և CNN-ը։

WSJ-ի տվյալներով՝ Օսթինը Կիև է ժամանել «Ուկրաինային աջակցության ամուր հանձնառության ուղերձով»։ Սակայն, ինչպես գրում է ամերիկյան այս պարբերականը, ամերիկյան կողմը չի փոխել իր մոտեցումը ռուսական թիրախներին մեծ հեռահարության հրթիռներով հարվածելու որոշման վերաբերյալ։

CNN-ն էլ գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Օսթինը հայտարարել է 400 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին։

Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյան կհանդիպի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ, որ քննարկի Ուկրաինայի սպառազինության կարիքները։

Վերջին անգամ Լլոյդ Օսթինը Կիևում եղել էր 2023 թվականի նոյեմբերի 20-ին։ WSJ-ն նշում է, որ այս այցը, հավանաբար, Օսթինի համար կլինի վերջինը՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում։

Լուսանկարը՝ AP Photo/Pablo Martinez Monsivais, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter