HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արթուր Բաղդասարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամները, հայրը հոկտեմբերի 29-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ Ա. Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար:

Արթուր Բաղդասարյանից բացի դատախազություն են հրավիրվել նաև կինը՝ Աննա Բաղդասարյանը, որդին և հայրը, որոնք ունեն նույն անուն ազգանունը՝ Վահան Բաղդասարյան:

Թե ինչ գույք է ցանկանում դատախազությունը բռնագանձել նախկին բարձրաստիճան պաշտոնյայից, դեռ հայտնի չէ: Այս փուլում դատախազությունն այդ ցանկը չի «գաղտնազերծում» պատճառաբանելով, որ շահագրգիռ անձինք նյութերին ծանոթանալու, բացատրություններ, ապացույցներ ներկայացնելու իրավունք ունեն, հետևաբար կարող է փոփոխություն լինել բռնագանձման ենթակա գույքի, դրամական միջոցների և այլ իրավունքների առումով:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը քաղաքական կարիերան սկսել է պատգամավորի աթոռից, որից հետո հիմնադրել ու ղեկավարել է «Օրինաց երկիր» կուսակցությունը: 2003թ. հունիսի 12-ից մինչեւ 2006թ. մայիսի 29-ը եղել է Ազգային ժողովի նախագահ, 2008թ. Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ պաշտոնավարելով մինչև 2014թ. ապրիլի 30-ը: 

Գլխավոր լուսանկարը՝ Արթուր Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter