HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մարտիրոսյանների և Պետրոսյանի բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արամ և Արթուր Մարտիրոսյանների և Հրաչյա Պետրոսյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012թ. փետրվարի 23-ի դատավճռի դեմ ամբաստանյալների պաշտպանների բերած վերաքննիչ բողոքները:

Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավորված է համարել այն, որ 2009 թ. նոյեմբերի 5-ին Արամ և Արթուր Մարտիրոսյանները և Հրաչյա Պետրոսյանը Գավառ քաղաքում վիճաբանել և ծեծել են Վ. Մուխսիխչոյանին:

Այդ դեպքից մի քանի ժամ անց Մարտիրոսյան եղբայրները և Հ. Պետրոսյանը բազմաթիվ կրակոցներ են արձակել Վ. Մուխսիխչոյանի աներոջը՝ Հակոբ Հովհաննիսյանին պատկանող մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Հակոբ Հովհաննիսյանը իր որդու՝ Հովսեփ Հովհաննիսյանի հետ և վերջինիս ընկեր Սպարտակ Զարգարաղոյանը, ինչի արդյունքում Հովսեփ Հովհաննիսյանն ու Ս. Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012թ. փետրվարի 23-ի դատավճռով Արամ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 13 տարի ժամկետով: Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով, իսկ Հրաչյա Պետրոսյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամկետով:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. հուլիսի 20-ին որոշում է կայացրել՝ պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժելու մասին՝ ուժի մեջ թողնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012թ. փետրվարի 23-ի դատավճիռը»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter