HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Դատախազություն

Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանին ու ընտանիքի անդամներին 2024թ․ հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող  գույքի  առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Վերջիններիս հրավիրում են, որ ծանոթանան գործի նյութերին։

Գագիկ Ղազինյանից բացի, Դատախազություն է հրավիրվել կինը՝ Կարինե Շահբազյանը և որդիներից Դավիթ Ղազինյանը։ Նրանք իրավունք ունեն ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ՝ ինչից ելնելով հնարավոր է բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում փոփոխություն լինի։ Այլ կերպ ասած՝ պարզվի, որ Դատախազության դիտարկած ապօրինի գույքն ապօրինի չէ, քանի որ կան դրա օրինական հիմքերը։ Հենց այդ պատճառաբանությամբ այս փուլում Դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույք, որքան դրամական միջոց է ենթակա բռնագանձման։

Նշենք, որ Գագիկ Ղազինյանը ԵՊՀ իրավագիտության դեկան է եղել 1996-2024 թվականներին։ Ֆակուլտետը նոր դեկան է ընտրել  2024թ․ ապրիլի 3-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter